Fastex Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ուրարտուն» սեփական հարկի տակ մրցեց «Գանձասարի» հետ և հաղթեց 4-0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Արաս Օզբիլիսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժիրայր Մարգարյանն ու Թեմուր Ջիկիան։
Այսպիսով՝ «Ուրարտուն» հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Շիրակի» հետ։
🎥 Հանդիպման գոլերը՝ երևանյան ակումբի պատրաստած տեսանյութում