«Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը բաց կթողնի Մոնտե Կառլոյի «Մասթերսը»:
«Ես դեռ պատրաստ չեմ ամենաբարձր մակարդակով հանդես գալուն: Չեմ կարողանա խաղալ իմ կարիերայի կարևորագույն մրցաշարերից մեկում՝ Մոնտե Կառլոյում։ Դեռևս չեմ կարողանում խաղալ առավելագույն երաշխիքներով և շարունակել նախապատրաստական գործընթացը՝ շուտով վերադառնալու հույսով»,- գրել է Նադալն իր սոցցանցերում։
36-ամյա Նադալը խաղադաշտ դուրս չի եկել հունվարի 18-ից, երբ մկանային վնասվածքի պատճառով Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում (4:6, 4:6, 5:7) պարտվեց ամերիկացի Մակենզի Մակդոնալդին։
«Մասթերսը» Մոնտե Կառլոյում կանցկացվի ապրիլի 9-ից 16-ը։