Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դարձել է Մայամիում (ԱՄՆ) ընթացող Masters մրցաշարի հաղթող։
Եզրափակչում աշխարհի նախկին առաջին ռակետը հաղթեց իտալացի Յանիկ Սիներին։ 1 ժամ 33 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:5, 6:3 հաշվով։
Մեդվեդևը նվաճել է չորրորդ տիտղոսը վերջին հինգ մրցաշարերում և 19-րդը՝ իր ողջ կարիերայում։ Դանիլն իր կարիերայում հաղթեց Masters շարքի հինգերորդ մրցաշարում։
ATP-ի վերջին վարկանիշային աղյուսակում ռուսաստանցին կտեղափոխվի չորրորդ տեղ՝ առաջ անցնելով նորվեգացի Կասպեր Ռուդից: