Ղազախստանի առաջնության 4-րդ տուրում «Աստանան» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Օրդաբասիի» դարպասը:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կամո Հովհաննիսյանն ու Վարազդատ Հարոյանը:
Այս հաղթանակից հետո «Աստանան» 9 միավորով 5-րդն է: