Յուվենտուսի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին իր ակումբակից Ջանլուիջի Բուֆֆոնին անվանել է բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ, իսկ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնին՝ լավագույնն աշխարհում:
«Աշխարհի լավագույն դարպասապահ Ալիսոնը «Ռոմայում» իմ աշակերտն էր։ Իսկ հիմա բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը դարձավ իմ փոխարինողը «Յուվենտուսում», — Վոյցեխի խոսքերը փոխամցում է Liverpool Echo-ն:
Լեհ Դարպասապահը «Ռոմայում» հանդես է եկել 2015-2017 թվականներին։ 2017-ին նա տեղափոխվեց «Յուվենտուս»։