Ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2023 թվականի մրցաշրջանի երրորդ փուլի՝ Ավստրալիայի Գրան Պրիի որակավորման փուլը։
Մելբուրնի մրցաշարի որակավորման փուլում առաջինն էր աշխարհի գործող չեմպիոն Մաքս Ֆերստապենը Red Bull թիմից:
Երկրորդ արդյունքը ցույց տվեց «Մերսեդեսի» ներկայացուցիչ Ջորջ Ռասելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց գերմանական թիմի մեկ այլ ավտոարշավորդ՝ աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը։
Ավստրալիայի Գրան Պրիի մրցավազքը տեղի կունենա ապրիլի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 09:00-ին: