Պեպ Գվարդիոլան կիսվել է «Լիվերպուլի» մասին իր կարծիքով։
Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում վաղը՝ ապրիլի 1-ին, «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Լիվերպուլին»։
«Ես և Յուրգեն Կլոպը ճանաչում ենք միմյանց, երկուսս էլ երկար տարիներ է մարզում ենք։ Յուրաքանչյուր ակումբ ունի իր վերելքներն ու վայրէջքները: Իմ կարծիքը «Լիվերպուլի» մասին մնում է նույնը՝ անկախ նրանից՝ նրանք կհաղթեն Չեմպիոնների լիգան, թե վերելքներ ու վայրէջքներ կունենան: Նրանք միշտ կլինեն լուրջ մրցակից։
Մենք ունենք այս խաղը, այնուհետև՝ ծանր գրաֆիկ՝ բազմաթիվ հանդիպումներով, բայց ամենակարևորն այն է, որ երկար տարիներ անց մենք դեռ պայքարում ենք [տիտղոսի համար], ինչը շատ լավ է։
Հաղթելը լավ է, վստահություն է տալիս, բայց 10 ամիս վստահություն պահպանելը շատ դժվար է»,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում BBC-ն։