2027թ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը տեղի կունենա Հայաստանում`քաղաք Երևանում:
Այս մասին որոշում է կայացվել Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի (EKF) ՝ մարտի 22-ին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:
Վազգեն Հարությունյանը դեռևս 2021թ. դիմել էր ԵԿՖ-ին առաջարկով, որ գալիք Եվրոպայի առաջնություններից մեկը անցկացվի Հայաստանում` մայրաքաղաք Երևանում: Հայաստանին զուգահեռ դիմել էին նաև Թուրքիան և Կոսովոն: Արդյունքում, առաջարկը քննարկվել է գործադիր կոմիտեի կողմից և ընդունվել է:
Ֆեդերացիայից ընդգծում են՝ սա աննախադեպ երևույթ է հայկական կարատեի պատմության մեջ, քանի որ Հայաստանում երբևէ նման խոշոր մասշտաբի և նշանակության կարատեի պաշտոնական միջոցառում չի անցկացվել:
Առաջնությանը կմասնակցեն 2000-ից ավելի մարզիկներ գրեթե բոլոր եվրոպական երկրներից: Առաջնության կազմակերպիչն է հանդիսանալու Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: