«Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է թիմի նորկներից Ֆիլիպե Կոուտինյոյի ու Իվան Պերիշիչի մակարդակը:
«Կոուտինյոյի շնորհիվ մենք կդառնանք ավելի անկանխատեսելի, ինչը մեզ ավելի վտանգավոր կդարձնի: Նա կարող է խաղալ «10» համարի դիրքում, ձախից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև աջից: Հիմա մենք ավելի շատ տարբերակներ ունենք հարձակման գծում:
Պերիշիչը կարող է հիանալի տրանսֆեր դառնալ մեզ համար: Նա լավն է ինչպես ձախ, այնպես էլ՝ աջ եզրում: Նրա շնորհիվ մյուս խաղացողները կարող են բարելավել իրենց խաղը», — Լևանդովսկու խոսքերն է մեջբերել Bild-ը: