Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալել էր Լիսաբոնի «Սպորտինգին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով (առաջին խաղը՝ 2։2)։
19-րդ րոպեին Գրանիտ Ջակայի խփած գոլին 62-րդ րոպեին պատասխանեց Պեդրու Գոնսալվեշը։ Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին «Սպորտինգի» ֆուտբոլիստները։
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել հետևյալ թիմերը։
«Սպորտինգ»
«Ռոմա»
«Բայեր»
«Յունիոն»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Սևիլյա»
«Յուվենտուս»
«Ֆեյենորդ»