Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում կայացան պատասխան հանդիպումները։
Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առաջին խաղում հաղթել էր 1։0 հաշվով։
Բելգիական «Յունիոնը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ Բեռլինի «Ունիոնի» նկատմամբ (առաջին խաղը՝ 3։3)։
«Ռոման», որն առաջին հանդիպմանը հաղթել էր 2։0 հաշվով, «Սան Սեբաստիանում» 0։0 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսյեդադի» հետ և դուրս եկավ հաջորդ փուլ։
Լոնդոնի «Արսենալի» հանդիպումը պորտուգալական «Սպորտինգի» հետ տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։