ԵԼ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում 2:0 հաղթեց «Ֆրայբուրգին» ու դուրս եկավ հաջորդ փուլ: Թուրինյան թիմից գոլ խփեցին Վլահովիչն ու Կիեզան: Առաջին խաղում իտալական թիմը հաղթել էր նվազագույն հաշվով:
«Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Բետիսին»: Գոլի հեղինակ դարձավ Ռեշֆորդը: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 4:1 հաշվով:
Եվրոպա լիգայում պայքարը շարունակում են նաև «Սևիլյան» ու «Ֆեյենորդը»:
«Ֆեներբահչե» — «Սևիլյա»՝ 1:0 (առաջին խաղը՝ 0:2)
«Ֆեյենորդ» — «Շախտյոր»՝ 7:1 (առաջին խաղը՝ 1:1)