«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը նշել է, թե ինչ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից։ Առաջին հանդիպման ժամանակ իսպանական թիմը պարտվել էր 1։4 հաշվով։
«Մենք վստահ ենք, որ կարող ենք հաղթել։ Հանդիպումը բարդ, բարդ է լինելու, բայց մենք կփորձենք։ Կարևոր է խելացի գործել: Գիտենք, որ առաջին հանդիպումից հետո մեզ սպասվում է լուրջ թիմ, որը լավ առավելություն ունի։ Բայց պայքարը կտևի 90, ոչ թե 5 կամ 10 րոպե։ Թիմը մտադիր է ցույց տալ, թե ինչի ենք մենք ընդունակ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բետիս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մարտի 16-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։