«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ասել է, թե ինչ է սպասում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից։ Առաջին հանդիպման ժամանակ իսպանական թիմը պարտվել էր 1։4 հաշվով։
«Պետք է փորձեք առաջին րոպեից: Նույնիսկ, եթե մենք չստանանք այն, ինչ ուզում ենք, դա ձախողում չի լինի: Մենք պայքարում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմի հետ, որի բյուջեն 6-7 անգամ գերազանցում է մեր բյուջեն: Եթե նույնիսկ չանցնենք հաջորդ փուլ, մենք պետք է ցույց տանք, որ չհաղթեցինք այն պատճառով, որ պայքարեցինք ուժեղ թիմի դեմ, այլ ոչ թե այն պատճառով, որ տանը վատ խաղացինք»,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ .
«Բետիս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 16-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։