Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչում «Լոկոմոտիվը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է «Ակրոնին» և դուրս մնացել հետագա պայքարից։
Մոսկովյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Նաիր Տիկնիզյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն օրերս տեղեկացրեց, որ Տիկնիզյանը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում։