Մարտի 14-ից մեկնարկում է մարտի 28-ին կայանալիք Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը https://tickets.ffa.am/ կայքում:
Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մարտի 26-ից:
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան հինգ տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
— Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
— Արևելյան տրիբունա՝ 3000 և 4000 դրամ
— Արևմտյան տրիբունա՝ 8000 դրամ