«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Sport24-ին տված հարցազրույցում խոսել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշման մասին:
— Տիկնիզյանը Հայաստանի հավաքականում. Գո՞հ եք նման նատուրալիզացիայից։
-Արդյոք սա նատուրալիզացիա՞ է: Նա ոչ բրազիլացի է, ոչ ուրուգվայցի: Ունի հայկական ազգանուն, հայկական արմատներ։ Կարծում եմ՝ նա ուներ այդ ընտրության իրավունքը։ Եվ ես ուրախ եմ, որ նրա նման որակյալ խաղացողն ընտրեց Հայաստանի ազգային հավաքականը։
— Էդգար Սևիկյանը երեկ քո դեմ խաղաց։ Նրա վերաբերյալ ի՞նչ կասեք:
-Կուրախանամ։ Թող բոլոր հայերը գան Հայաստանի հավաքական: Ես նրան հաջողություն մաղթեցի և ասացի. «Եթե նա ընտրի [Հայաստանը] և նրան կանչեն, մենք միայն ուրախ կլինենք»: