Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մարտի 12-ից 13-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Արսեն Ղամբարյանը, Դավիթ Արտենյանը, Գոռ Կասպարովը, Արթուր Պողոսյանը, Գագիկ Պետրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Գոռ Վանոյանը, Էրիկ Ղուլինյանը, Հարություն Ջավադյանը, Հայկ Ղազարյանը, Եգոր Սարդարյանը, Արսեն Կարապետյանը, Դավիթ Ղիասյանը, Արմեն Առաքելյանը, Խաչատուր Հայրապետյանը, Սլավիկ Նահապետյանը, Արշակ Հարությունյանը, Համլետ Մուրադյանը, Վահե Շապաղաթյանը, Ալեն Գրիգորյանը և Կարեն Թալասյանը։