«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ երևանյան ակումբ հնարավոր տեղափոխությունը։
««Ուրարտուն» հետաքրքրվա՞ծ է Զախարյանի տեղափոխությամբ հետագայում «Չելսիին» վաճառելու համար: Ես տեղեկություն չունեմ այս հարցի վերաբերյալ»,- ասել է Գունկոն Championat.com-ի թղթակից Իլյա Նիկուլնիկովի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնի ֆուտբոլային գործակալ Գերման Տկաչենկոն ասել էր, որ «Ուրարտուն» կարող է միջանկյալ օղակ դառնալ Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» տեղափոխության համար․ «Դինամոյից» ուղիղ տրանսֆեր տեղի չունեցավ 2022 թվականի ամռանը՝ տնտեսական պատժամիջոցների պատճառով, որ Մեծ Բրիտանիան կիրառել է Ռուսաստանի նկատմամբ։ 2023 թվականի ձմռանը 19-ամյա կիսապաշտպանը կարող էր դառնալ թուրքական «Գալաթասարայի» խաղացող, սակայն տրանսֆերը չկայացավ ֆուտբոլիստի անձնական պատճառներով։