«Փյունիկի» հարձակվող Լուկա Յուրիչիչը «Վանի» հետ փոխարինման մտավ երկրորդ կեսում, երբ երևանյան թիմը պարտվում էր 0։1 հաշվով։
Բոսնիացի ֆուտբոլիստի նկատմամբ խախտումից հետո տանտերերի ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից, քիչ անց 26-ամյա մեր հարձակվողը հավասարություն մտցրեց հաշվի մեջ, իսկ ավելացված ժամանակում դուբլ ձևակերպեց։ Խաղից հետո թիմի լավագույն ռմբարկուն խոսեց իր տպավորությունների մասին։