«Ուրարտու» մարզաբազայում մեկնարկել է արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանին նվիրված հուշամրցաշարը, որին մասնակցում են 8 թիմեր։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է խաղային 1-ին օրվա արդյունքները՝
Լրագրողների հավաքական — Vivaro Media՝ 4-0
Գոլերը՝ Էդուարդ Քալանթարյան (դուբլ), Սամվել Ղարագյոզյան, Հովհաննես Մելքումյան։
«Ուրարտու-վետերաններ» — «Զինվորի տուն»՝ 8-0
Գոլերը՝ Սեմյոն Մուրադյան (հեթ-տրիկ), Արթուր Ոսկանյան (դուբլ), Վահագն Այվազյան, Արշակ Ամիրյան, Հովհաննես Գրիգորյան։
Այսպիսով Լրագրողների հավաքական և «Ուրարտու-վետերաններ» թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում, իսկ Vivaro Media և «Զինվորի տուն» թիմերը կշարունակեն պայքարը մրցաշարի 5-ից 8-րդ հորիզոնականների համար։
«Ուրարտու-վետերանների» մրցակիցը կլինի «Ուրարտու-մարզիչներ» — «Արտիստների թիմ» զույգի հաղթողը, իսկ Լրագրողների հավաքականի մրցակիցը կվճռվի «Վետերան ֆուտբոլիստներ» — Meditech group խաղում։