Հունահռոմեական ոճի երկու ըմբիշները դուրս են եկել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարի եզրափակիչ: Մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն 55 կգ Ռուդիկ Մկրտչյանն ու 63 կգ Հրաչյա Պողոսյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը հաղթել է Կարապետ Չալյանին, սակայն հետագայում պարտվել է:
Այսօր՝ մարտի 3-ին, իր առաջին գոտեմարտը կանցկացնի 87 կգ Վիգեն Նազարյանը, իսկ մարտի 4-ին պայքարի դուրս կգան Մալխաս Ամոյանն ու Սլավիկ Գալստյանը: