Աշխարհի երկրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 19-ակի հաղթող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ամուսնացել է իր վաղեմի ընկերուհի Մարիա Ֆրանչեսկեի հետ, հաղորդում է El Pais-ը:
33-ամյա Նադալը և 31-ամյա Մարիան հանդիպում են 2005 թվականից, այսինքն՝ 14 տարի։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Մալյորկայում՝ Լա Ֆորտալեզա մասնավոր կալվածքում։ ԶԼՄ-ների համար փակ ռեժիմով անցկացված պսակադրությանը շուրջ 350 հյուր է այցելել, այդ թվում՝ Իսպանիայի Թագավոր Խուան Կարլոսը և նրա կինը՝ Սոֆիան:
Հարսանիքին ներկա են եղել նաև հայտնի իսպանացի թենիսիստներ Կարլոս Մոյան, Դավիդ Ֆերերը, Ֆելիսիանո Լոպեսը, Խուան Մոնակոն, Մարկ Լոպեսը և ուրիշներ: Հյուրերին խնդրել են գալ հանդիսության առանց հեռախոսների։ Տեղի ոստիկանությունը հետևել է կալվածքի վրա դրոնների գործարկումը թույլ չտալուն։
Հարսանիքի ժամանակ աշխատող ամբողջ անձնակազմին նախապես պարտավորեցրել են լուսանկարներ չհրապարակելու պայմանագիր ստորագրել։





