Դուբայում ընթացող մրցաշարի մեկնարկում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը պարտություն է կրել։
Առաջին շրջանի խաղում աշխարհի 14-րդ ռակետ Խաչանովը 5:7, 2:6 հաշվով պարտվել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդշուլպին։
Նիդեռլանդացին զբաղեցնում է ATP-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ տեղը։
Հաջորդ տուրում Վան դե Զանդշուլպը կխաղա Ֆրանչեսկո Պասարո (Իտալիա) — Միքայել Իմեր (Շվեդիա) հանդիպման հաղթողի հետ։