Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը չկարողացավ հաղթել WTA 1000 Դուբայի մրցաշարի եզրափակչում՝ գրեթե 2,8 միլիոն դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով:
Եզրափակչում լեհ թենիսիստուհին պարտություն կրեց աշխարհի 30-րդ ռակետ Բարբորա Կրեյչիկովայից։ Հանդիպումը տևեց 1 ժամ 32 րոպե և ավարտվեց չեխ թենիսիստուհու օգտին 6։4, 6։2 հաշվով։
Կրեյչիկովայի համար այս տիտղոսը կարիերայի 6-րդ տիտղոսն էր WTA-ի մենախաղում։
WTA 1000. Դուբայ (ԱՄԷ). Եզրափակիչ
Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) — Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) — 4:6, 2:6.