Հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները:
Մրցաշարի 1/8 եզրափակչում հանդես կգան «Մանչեսթեր Յունայթեդը», «Ունիոնը», «Ռոման», «Յուվենտուսը», «Սպորտինգը», «Բայերը», «Սևիլիան», «Շախտյորը», «Ֆերենցվարոշը», «Բետիսը», «Ֆեյենորդը», «Արսենալը», «Ֆեներբահչեն», «Ֆրայբուրգը», «Յունիոնը» և «Ռեալ Սոսյեդադը»:
Մրցաշարի 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում ուրբաթ՝ փետրվարի 24-ին: Առաջին խաղերը նախատեսված են մարտի 9-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 16-ին:
Եվրոպա լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա 2023 թվականի մայիսի 31-ին Բուդապեշտում:
Եվրոպա լիգայի գործող հաղթողը «Այնտրախտն» է, որը նախորդ տարվա եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ռեյնջերսին»:
Եվրոպա լիգայում տարած հաղթանակների քանակով ռեկորդակիրը «Սևիլիան» է, որը 6 անգամ ճանաչվել է մրցաշարի հաղթող: