«Նանտի» գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեն խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում «Յուվենտուսի» հետ սպասվող պատասխան խաղի մասին։
Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Մեր մրցակիցը ուժեղ է, բայց մենք շատ մոտիվացված ենք և ցանկանում ենք անել այն, ինչ «Նանտը» երբեք չի կարողացել անել՝ իտալական ակումբին դուրս թողնել մրցաշարից: Եթե մեզ հաջողվի հաղթել նրանց, դա հիանալի կլինի։ Իսկ նրանց համար շատ ամոթալի կլինի պարտվել «Նանտի» նման ակումբին»,- Կոմբուարեի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը:
Պատասխան խաղը կկայանա Նանտում՝ փետրվարի 23-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։45-ին։