Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում:
Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր: Մեր բռնցքամարտիկը առաջին երկու ռաունդներում շատ լավ է աշխատել ու միավորների մեծ պաշար հավաքել: 3-րդ ռաունդում մրցակիցը փոքր-ինչ ակտիվ էր, բայց դա մենամարտի ելքի վրա չազդեց և բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:
Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ:
Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով: