Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դուրս եկավ Ռոտերդամում (Նիդեռլանդներ) ընթացող մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ խաղում աշխարհի 11-րդ ռակետ Մեդվեդևը 6:1, 6:2 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Գրիգոր Դիմիտրովին, ով զբաղեցնում է ATP-ի դասակարգման աղյուսակի 28-րդ տեղը։
Մրցաշարի եզրափակչում ռուսաստանցու մրցակիցը կլինի Յանիկ Սիներ (Իտալիա) — Տալոն Գրիկսպոր (Նիդռլանդներ) խաղի հաղթողը։
ATP. Ռոտերդամ (Նիդեռլանդներ)․ կիսաեզրափակիչ
Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա)՝ 6:1, 6:2.