Հայաստանի տղամարդկանց հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ համատեղ Օլիմպավանում նախապատրաստվում է Բուլղարիայում կայանալիք միջազգային մրցաշարին։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Նշենք՝ բռնցքամարտիկների հավաքը մեկնարկել է փետրվարի 10-ին և կտևի մինչև այս ամսվա 17-ը: Այնուհետև Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։