«Բարսելոնան» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղի համար հայտացուցակը: Թիմերի միջև խաղը կկայանա Բարսելոնայում փետրվարի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին։
Կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ու հարձակվող Ուսման Դեմբելեն չեն օգնի «Բարսելոնային» առաջիկա հանդիպմանը. ֆուտբոլիստները, ովքեր չեն հասցրել ապաքինվել վնասվածքներից, չեն ընդգրկվել հայտացուցակում։