Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) երկուշաբթի հրապարակել է վարկանիշի թարմացված տարբերակը։
Ցուցակը շարունակում է գլխավորել սերբ Նովակ Ջոկովիչը։ Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, ինչպես նախորդ վարկանիշում, 13-րդ տեղում է։ Աղյուսակում տեղերով փոխվել են ամերիկացի Թեյլոր Ֆրիցն ու կանադացի Օժյե-Ալիասիմեն։
ATP վարկանիշը փետրվարի 13-ի դրությամբ.
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 7070;
2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) — 6730;
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 5940;
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5515;
5 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 4065;
6 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 3815;
7 (8). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — 3455;
8 (7). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3260;
9 (9). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3136;
10 (10). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 2950;
․․․․
13 (13). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2515։