Ա Սերիայի 21-րդ տուրի «Ռոման» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Էմպոլիի» նկատմամբ՝ 2-0 հաշվով:
Չնայած պարտությանը, հյուրերի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն դարձավ խաղի հերոսներից մեկը՝ շքեղ սեյվերով հիացնելով հանդիսականներին։ «Ռոմայի» գրոհներից մեկի ժամանակ դարպասապահն անընդմեջ երեք հարված հետ մղեց։