Լա Լիգայի 20-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ։
Փետրվարի 4-ին Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 60-րդ րոպեին բացեց «Ատլետիկոն»․ գոլի հեղինակ դարձավ Անխել Կորեան: «Խետաֆեն» հավասարեցրեց հաշիվը 83-րդ րոպեին:
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ատլետիկոն» 35 միավորով չորրորդն է։ «Խետաֆեն» ունի 18 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը։