Մադրիդի «Ռեալն» առաջիկա ամառ ցանկանում էր իր կազմը համալրել երեք բարձրակարգ ֆուտբոլիստներով։
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն Արքայական ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներն են, հայտնում է լրագրող Թոմաս Գոնսալեսը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է այս ամառ զգալիորեն թարմացնել իր թիմի կազմը։
Նշվում է նաև, որ թվարկված բոլոր խաղացողների համար մադրիդյան ակումբը կարող է մինչև 300 միլիոն եվրո ծախսել: