«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» հետ ունեցած միավորների տարբերությունը.
«Մենք զիջում ենք 5 միավորով, պետք է շատ աշխատենք: «Բարսելոնան» շատ լավ է աշխատում, բայց առջևում դեռ երկար ճանապարհ ունենք: Հունվարը կասկածելի էր, բայց թիմը աճեց և սկսեց ավելացնել: Մենք կպայքարենք»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:
18 տուրից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 42 միավոր: Առաջատար «Բարսելոնային» մադրիդցիները զիջում են 5 միավորով:
Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Վալենսիայի» հետ: Հանդիպումը կկայանա փետրվարի 2-ին: «Բարսելոնան», իր հերթին, հաջորդ տուրում կխաղա «Բետիսի» հետ: