«Մարսելի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Անժեի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Ազեդին Ունայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ կողմերը պայմանագիր են կնքել 4,5 տարով։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ունայը 15 հանդիպում է անցկացրել «Անժեi» կազմում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի կազմում մասնակցել է ԱԱ 2022-ին։