Հունվարի 23-ի գիշերը կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Պորտլենդ» — «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Լեյքերսի հաղթանակով՝ 121:112 հաշվով։
Լավագույնն այս խաղում Լեբրոն Ջեյմսն է, ով վաստակել է 37 միավոր և 10 անդրադարձ: Եվս մեկ դաբլ-դաբլ է գրանցել Թոմաս Բրայանտը` 31 միավոր և 14 անդրադարձ։
Պորտլենդի կազմում ամենաշատը վաստակել է Անֆերնի Սայմոնսը` 31 միավոր: Դեյմիեն Լիլարդը 24 միավորով և 10 փոխանցումով ևս դաբլ-դաբլ է գրանցել։
Մյուս հանդիպումներում «Գոլդեն Սթեյթը» պարտվել է «Բրուքլին Նեթսին» (116:120), «Ֆենիքս Սանսը»՝ «Մեմֆիսին» (112:110), «Դենվեր Նագեթսը» պարտվել է «Օկլահոմային» (99:101), իսկ «Տորոնտոն» հաղթեց «Նյու Յորք Նիքսին» (125:116):