Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ: Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ:
Խաղի 4-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Լուկմանը: Առաջին խաղակեսում Դի Մարիայի ու Միլիկի խփած գոլերի շնորհիվ թուրինյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ:
Երկրորդ խաղակեսի սկզբում Մաեհլեն առաջ մղեց իր թիմին, իսկ րոպեներ անց Լուկմանն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը: 65-րդ րոպեին Դանիլոն վերականգնեց հաշվի հաշավասարկշռությունը:
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 23 միավորով 9-րդն է: «Ատալանտան» 35 միավորով 5-րդն է:
Հիշեցնենք, որ ֆինանսական խարդախության համար «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր: