Անտոնիո Կասանոն, ով նախկինում հանդես է եկել Ա Սերիայի մի շարք ակումբներում, խոսել է «Յուվենտուսին» 15 միավորից զրկելու մասին։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դաշնային դատարանը Իտալիայի ֆուտբոլի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսից» 15 միավոր է հանել ֆինանսական խարդախության պատճառով։
«Օրենքը վերաբերում է «Յուվենտուսին», բայց մյուս թիմերը ևս արժանի են նույն ճակատագրին: Թե՞ կարծում եք՝ նրանք սահմանված կանոնները չեն շրջանցում։
Բոլորը գրում են «Յուվենտուսի» մասին, իսկ ինչ վերաբերում է մյուս թիմերին, ապա նրանց մասին չեն գրի։ Մյուս ակումբներն այդքան ուշադրություն չեն գրավի։
Ես քննադատում եմ թիմին, նրանք լավագույն ֆուտբոլը չեն խաղում, բայց այս իրավիճակում ես «Յուվենտուսի» կողքին եմ։ Ես արդարության կողմնակից եմ։ Նրանք սխալվեցին և պատժվեցին դրա համար։ Եթե «Յուվենտուսը» պատժվեց, ապա մյուս ակումբները ևս պետք է պատժվեն, և ոչ միայն Ա Սերիայի ակումբները, այլ նաև Բ Սերիայի»,- BoboTV-ին ասել է Կասանոն։