«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգին «Ինտերը» պայմանագիր է առաջարկել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Նրա խոսքով, «ներաձուրիները» ցանկանում են պայմանագիր կնքել 33-ամյա անգլիացու հետ մինչև 2025 թվականի ամառ՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով. տրանսֆերը նախատեսվում է իրականացնել ամռանը, երբ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվի:
Ավելի վաղ հաղորդվում էր Սմոլինգի նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։
Այս մրցաշրջանում պաշտպանը հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 3 գոլի հեղինակ։