Ռոման փոխարինող է գտել կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին։ Ֆուտբոլիստը շուտով կհեռանա թիմից։
«Լիոնի» կիսապաշտպան Հուսեմ Աուան կարող է փոխարինել նրան հռոմեական ակումբում, հայտնում է Radio Radio-ն:
Հուսեմ Աուան ֆրանսիական թիմի սան է, որտեղ նա անց է կացրել իր ողջ կարիերան։ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Ընդհանուր առմամբ, Հուսեմ Աուան Լիոնի հիմնական թիմի կազմում անցկացրել է 222 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։