«Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան չի մասնակցի Ա Սերիայի 19-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ խաղին, որը կկայանա վաղը՝ հունվարի 21-ին:
«Կվարացխելիան թիմի հետ չի մեկնի Սալերնիտանա: Նա ջերմություն ունի, դեղահաբ է ընդունել՝ կազդուրվելու համար»,- «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի խոսքերն է փոխանցում իտալական ակումբի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կվարացխելիան չի մասնակցել թիմի նախախաղային մարզմանը: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
«Նապոլին» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 18 խաղից հետո վաստակելով 47 միավոր: