Հական Չալհանօղլուն խոսել է Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» թուրք կիսապաշտպանը վերհիշել է «ռոսոներիների» պահվածքը առաջնությունում հաղթելուց հետո. ֆուտբոլիստները վիրավորական վանկարկումներ են հնչեցրել նախկին թիմակցի հասցեին։
«Իհարկե, ես կնախընտրեի լռել։ Ինձ համար շատ տհաճ էր նայել այնպիսի երևույթների, որոնց չէի սպասում, բայց կյանքում ամեն ինչ բումերանգի պես վերադառնում է։ Սա կարմա է:
Մենք այսօր հաղթանակի քաղց ունեինք, նրանք ստիպված կլինեն հարգել նման հաղթանակը։ Մենք արագ ուղարկեցինք նրանց տուն։ Այսօր մենք պարզապես «կուլ տվեցինք» «Միլանին»։
Սա շատ կարևոր գավաթ է, հատկապես ինձ համար»,- ասել է կիսապաշտպանը։