«Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ անգլիական ակումբում աշխատելու շրջանն ամենադժվարն է եղել իր համար։
«Դա անհավանական է: Ես աշխարհի ամենահարուստ ակումբներից մեկում էի և չէի կարողանում ձեռք բերել իմ ուզած խաղացողներին: «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելն ինձ համար ամենադժվար շրջանն էր։ Ակումբ եկա որպես մարզիչ, և ամեն ինչ հիասթափեցրեց ինձ։ Թիմի խաղացողներից շատերը 30 տարեկանից բարձր էին։ Իմ գործն ամեն ինչ պարզելն էր: Ռունին նույնպես մոտ 30 տարեկան էր»,- վան Գալի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը:
Վան Գալը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2014-ից 2016 թվականներին: