Կամերունցի նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է այն մասին, թե ինչպես է ժամանակին դարձել «Ինտերի» խաղացող։
Նա ստիպված է եղել հեռանալ «Բարսելոնայից»՝ փոխանակվելով Իբրահիմովիչի հետ: Եվ կամերունցին օգուտ քաղեց այս տրանսֆերից. «Ինտերի» հետ նա ունեցավ հիշարժան 2009/2010 մրցաշրջան, երբ միլանյան ակումբը նվաճեց երեք տիտղոս, այդ թվում՝ հաղթելով Չեմպիոնների լիգան:
«Ես երախտապարտ եմ Զլատանին, այս տրանսֆերի շնորհիվ ես հայտնվեցի «Ինտերում», և մենք գրեցինք ակումբի պատմության ամենափառահեղ էջը։
Երբ եկա «Ինտեր», նախագահին ասացի, որ երկու տարի հետո մենք հաղթելու ենք Չեմպիոնների լիգան։ Բայց մենք հաղթեցինք մեկ տարի անց»,- կամերունցու խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը։