«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի Սուպերգավաթում «Միլանի» հետ սպասվող խաղի մասին։
— Ինչպե՞ս է «Ինտերը» մոտենում խաղին:
— Մենք գիտենք հանդիպման կարևորության մասին, ավելին, դա դերբի է եզրափակիչում: Ես կարդացել եմ, որ պատմության մեջ դա ընդամենը երկու անգամ է եղել։ Մենք կփորձենք հիանալի հանդիպում անցկացնել, սա մրցաշրջանի առաջին գավաթն է, և մենք ցանկանում ենք լավ հանդես գալ։ Ոչ բոլորին է հաջողվում մասնակցել նման հանդիպումների։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս գավաթը: Մենք ցանկանում ենք պաշտպանել տիտղոսը, որը նվաճել ենք նախորդ տարի։
— Կա՞ գաղտնիք, թե ինչպես կարելի է ստիպել «Ինտերին» խաղալ այնպես, ինչպես «Նապոլիի» կամ «Բարսելոնայի» դեմ խաղում:
— Ամեն ինչ կախված է այն մրցակիցներից, որոնց հետ կհանդիպես: 2023 թվականին մենք չորս տարբեր հանդիպում անցկացրինք, երեքում հաղթեցինք և մեկ ոչ-ոքի գրանցեցինք։
— Բայց մինչ այդ «Ինտերը» շատ միավորներ կորցրեց․․․
— Բացառությամբ որոշ սխալների ու վնասվածքների, թիմը միշտ պայքարել է մինչև վերջ։ Ես խաղացողների ընտրության սահմանափակ հնարավորություն ունեի, կիսապաշտպանությունում և հարձակման գծում շատ վնասվածք ստացած խաղացողներ կային:
— Վաղվա հանդիպումը միայն գավաթի խաղ է, թե՞ այն կարող է ինչ-որ կերպ ազդել մրցաշրջանի մնացած հատվածի վրա։
— Իհարկե, դա որոշակի էմոցիաներ կբերի։ Անցյալ տարի «Յուվենտուսին» հաղթելուց հետո մենք երեք օր անց դուրս եկանք խաղադաշտ և ոչ-ոքի խաղացինք «Ատալանտայի» դեմ, երբ կարող էինք ավելի լավ հանդես գալ: Մենք չպետք է մտածենք օրացույցի մասին, մեր միակ միտքը «Միլանն» է։
— Երկու թիմերն էլ վերջին շրջանում խնդիրներ ունեն պաշտպանությունում․․․
— Ես մտածում եմ միայն իմ թիմի մասին։ Վաղը մենք կհանդիպենք համաշխարհային կարգի հարձակվողների։ Մենք պետք է միասնական լինենք: Երբ թիմը զիջում է, բոլորը խոսում են միայն պաշտպանների մասին, թեև պաշտպանական փուլն իրականացնում է ամբողջ թիմը: Դա հաղթելու միակ ճանապարհն է:
— Ինչո՞վ է առանձնահատուկ այս դերբին, որը կայանալու է Էր-Ռիադում:
— Դերբիիները միշտ առանձնահատուկ են լինում։ Այս դերբին էլ ավելի առանձնահատուկ կլինի, քանի որ միշտ է, որ դրանք եզրափակիչ խաղեր են լինում։
— Ի՞նչ կասեք Լուկակուի մասին։
— Երեկ նա մարզվել է ընդհանուր խմբում։ Հույս կա, որ նա կկարողանա առանց ցավի աշխատել։ Երեկ նա մասնակի աշխատանք է կատարել, այսօր կտեսնենք։ Բայց եթե նա չվերականգնվի մինչև վաղը, մենք հույս ունենք, որ նա պատրաստ կլինի «Էմպոլիի» հանդիպմանը։ Մենք հույս ունենք, որ նա կարող է աշխատել առանց ցավի: Մեզ համար նա խաղացող է, որը լրացուցիչ հնարավորություններ կբերի։
— Եթե վաղը հաղթեք, ապա կհավասարվեք Մարչելո Լիպպիին և Ֆաբիո Կապելոյին՝ հաղթած եզրափակիչների քանակով։ Նախորդ տարի երկու եզրափակիչ և երկու հաղթանակ: Ո՞րն է գաղտնիքը:
— Իմ բախտը բերել է և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ, շատ եզրափակիչներում եմ խաղացել, մի քանիսում պարտվել եմ, բայց ավելի շատ հաղթել եմ։ Եզրափակիչները բազմաթիվ դրվագներով բաժանված հանդիպումներ են, և թիմը պետք է հնարավորինս քիչ սխալներ թույլ տա: Իմ ցանկությունն է, որ թիմը միշտ մնա խաղի մեջ։ Բոլորդ գիտեք, որ «Միլանը» շատ ուժեղ թիմ է։
Հիշեցնենք, որ «Ինտեր» — «Միլան» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին՝ Սաուդյան Արաբիայի էր-Ռիադ քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։