Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն քննադատել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։
«Նապոլի»-«Յուվենտուս» հանդիպումը ցույց տվեց ներկա իրավիճակը։ «Նապոլիի» ֆուտբոլը հմայիչ է, հիասքանչ, որակյալ, դա ինձ ուրախացնում է։ Բայց թղթի վրա «Նապոլին» շատ ավելի թույլ է, քան «Յուվենտուսը»: Սպալետին հանճար է, նա հիանալի աշխատանք կատարեց։
Ալեգրիի թիմը շատ չեմպիոններ ունի, իսկ նա մտածում է միայն պաշտպանության մասին։ Նա արժանի չէր ութ անընդմեջ հաղթանակի, քանի որ հաճախ «Յուվենտուսը» գոլ եր խփում հենց հանդիպման վերջում։
Եթե ես լինեի «Յուվենտուսի» երկրպագու, ապա կամաչեի։ «Յուվենտուսն» աշխարհի լավագույն ակումբներից է, նրանք չպետք է այդքան վատ տպավորություն թողնեն և մրցակցի հետ խաղում հինգ գոլ ընդունեն։ Մարզիչը չի հասկանում, թե որտեղ է աշխատում»,- մեջբերում է Կասանոյին AreaNapoli-ն։