«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ներկայացուցիչ Սեբաստիան Լյուդորը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Մեմֆիսի՝ «Ինտեր» տեղափոխվելու վերաբերյալ բանակցություններ չեն եղել։ Ես հերքում եմ իտալական ակումբի հետ շփումների մասին տեղեկությունները։
Սա այն տարբերակը չէ, որ մենք քննարկում ենք»,- ասել է Լյուդորը լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին դեմ է եղել Մեմֆիսի տեղափոխությանը Միլան։