Բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը, ով հանդես է գալիս «Անտվերպենի» կազմում, կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։
Լրագրող Նիկոլո Սկիրայի խոսքերով, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Կալյարին»: Կողմերն արդեն բանակցություններ են վարում։
Հիշեցնենք, որ Նաինգոլանն արդեն խաղացել է «Կալյարիում»: Ընդհանուր առմամբ, նա այս թիմում անցկացրել է մոտ հինգ տարի։
Կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է մեկ միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Ռաջան անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: